«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Լիլի» նկատմամբ տարած հաղթանակ (1:2, 11մ․ 4:3) մասին։
««Լիլը» շատ լավ խաղաց առաջին խաղակեսում և արժանիորեն առաջ անցավ հաշվի մեջ: Բայց մենք հասկացանք, որ հնարավորություն միշտ կարող է առաջանալ։ Նրանք հաջող են խաղում տանը։ Մենք առավելություն ունեինք առաջին հանդիպման վերջնամասում, ուստի պետք էր դիմանալ ու սպասել մեր պահին։ Եվ մենք դա արեցինք»,- Էմերիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ասթոն Վիլլան» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Օլիմպիակոսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 2-ին, իսկ պատասխանխաղը՝ 9-ին։