Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» պաշտպան Տիլո Կերերի ծառայություններով, հայտնում է Fussball Transfers-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստացել «մուրճերի» կազմում և պատրաստ է հեռանալ ակումբից։ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ուղիղ բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ և հույս ունի, որ նա կմիանա թիմին:
27-ամյա Կերերը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում պաշտպանը անգլիական թիմի կազմում 12 հանդիպում է անցկացրել։
























































