Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կկայանա Իսպանիայի Պրիեմերայի 17-րդ տուրի «Ռեալ» — «Վիլյառեալ» հանդիպումը։ Հանդիպումը տեղի կունենա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Ռեալ Մադրիդ»․ Լունին, Վասկես, Ռուդիգեր, Ալաբա, Մենդի, Դիաս, Վալվերդե, Կրոս, Բելինգհեմ, Մոդրիչ, Ռոդրիգո:
«Վիլյառեալ»․ Յորգենսեն, Ալտիմիրա, Ալբիոլ, Պեդրասա, Մանդի, Բաենա, Կապու, Պարեխո, Մորենո, Ահոմաշ, Մորալես:
Այս խաղից առաջ Մադրիդի «Ռեալը» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 16 խաղում վաստակելով 39 միավոր։ Նույնքան հանդիպումներից հետո «Վիլյառեալը» 16 միավորով 14-րդ տեղում է։ «Ժիրոնան» 16 խաղից հետո 41 միավոր ունի իր ակտիվում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































