«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
««Սևիլիան» հայտնում է, որ Դիեգո Ալոնսոյին հեռացրել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ակումբը շնորհակալություն է հայտնում ուրուգվայցի մասնագետին ծառայությունների համար և հաջողություն է մաղթում նրան ապագայում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
48-ամյա Ալոնսոն «Սևիլիան» մարզում էր հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ իսպանական ակումբը անցկացրել է 14 հանդիպում՝ հաղթելով 2 անգամ, 5 անգամ ոչ-ոքի խաղացել, իսկ 7 հանդիպումներում պարտություն կրել։
Դեկտեմբերի 16-ին «Սևիլիան» Լա լիգայի 17-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Խետաֆեին» (0:3): 13 միավորով անդալուզցիները Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում են 16-րդ տեղը։
























































