«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը խոսել է թիմում տիրող տրամադրության մասին.
«Մենք շատ դրական ենք տրամադրված այն առումով, որ մեր բարձր տրամադրությունը վերադարձել է, քանի որ արդյունքների պատճառով մի փոքր այն ընկել էր: Բայց մենք միշտ պատրաստ ենք պայքարել, այս թիմում կասկած չկա։
Կարծում եմ, որ այս թիմի լավագույն տարբերակը դեռ առջևում է, երբ բոլոր ֆուտբոլիստները վերադառնան՝ մեքենան նորից կսկսի աշխատել: Ես փորձում եմ տղաների հետ խոսել այս մասին: Մենք անհավանական թիմ ենք, և այն կազմված է անհատներից: Մենք պետք է յուրաքանչյուր խաղացողից դուրս բերենք լավագույնը։
Եթե ցանկանում եմ նորից ինչ-որ բանի հասնել, ապա պետք է լինեմ իմ լավագույն տարբերակը նախորդ մրցաշրջանի համեմատ, և դա այդպես է ստացվում: Կարծում եմ՝ բոլորը պետք է մեկ քայլ առաջ անեն, և նրանք դա անում են»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
























































