«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի նախօրեին խոսել է «կարմիր սատանաների» վնասվածք ստացած ֆուտբոլիստների վիճակի մասին։
«Հարի Մագուայերը հասանելի չի լինի «Լիվերպուլի» խաղին, բայց մենք չենք կարծում, որ նա շատ խաղեր բաց կթողնի:
Շոուն մարզվել է այսօր առավոտյան և պետք է հասանելի լինի կիրակի օրը:
Մարկուս Ռեշֆորդը կվերադառնա, իսկ Մարսիալը՝ ոչ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
























































