«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն խոսել է իր թիմի ֆուտբոլիստների շրջանում առկա վնասվածքների մասին։ Այսօրվա դրությամբ տարբեր ծանրության վնասվածքներով շարքից դուրս են եկել թիմի 10 խաղացող։
««Չելսիի» հետ հանդիպմանը (Լիգայի գավաթի խաղարկությունում՝ ArmSport) կգնանք մեր ունեցած լավագույն կազմով։ Ոչ մի թիմ չի կարող դիմակայել մեր ունեցած վնասվածքների քանակին։ Որոշ տղաներ վերադառնում են, բայց նրանք դեռ լավագույն մարզավիճակում չեն: Կիրանը այս խաղը բաց է թողնում որակազրկման պատճառով, տեսնենք, թե ինչ վիճակում է Էնթոնի Գորդոնը», — Հաուի խոսքերն է մեջբերում London World-ը:
























































