«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մարսելի» հետ խաղի արդյունքների մասին։ Անգլիական թիմը հանդիպման վերջնամասում Ժոաո Պեդրոյի խփած գոլի շնորհիվ հաղթեցին 1։0 հաշվով և խմբում առաջին տեղից դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ։
«Խաղից առաջ ես տղաներին ասացի, որ այս հանդիպումն իրենց համար շատ ավելի կարևոր է, քանի որ Մարսելը սովոր է խաղալ եվրոպական մրցաշարերում։ Խմբային փուլն առաջին տեղում ավարտելը պատմական պահ է Բրայթոնի համար: Խաղի ընթացքում մթնոլորտն անհավանական էր. Առաջին տուրի խաղում Մարսելից 0:2 հաշվով պարտվելուց հետո մենք շատ փոխվեցինք ու այդ խաղից հետո չորս անընդմեջ հաղթանակ տարանք՝ առանց գոլ բաց թողնելու։ Սա ուղղակի անհավանական է»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում Belfast Telegraph-ը։
Եվրոպայի լիգայի խմբային փուլի վեց հանդիպումների արդյունքներով Բրայթոնը վաստակել է 13 միավոր, Մարսելը` 11։