«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի պատժվի «Նյուքասլի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղից հետո (1:0) մրցավարական թիմի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների համար։ Այս մասին հաղորդում է «Արսենալի» պաշտոնական կայքը՝ հղում կատարելով Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշմանը։
Հաղորդվում է, որ անկախ կարգավորող հանձնաժողովը Միկել Արտետայի դեմ մեղադրանքը ենթադրյալ կանոնները խախտելու համար անապացուցված է համարել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ Արտետան հանդիպել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Նյուքասլի» հետ հանդիպումը սպասարկող մրցավարների հասցեին իր ասած խոսքերը։ Անգլիայի ֆուտբոլային իշխանությունները մեղադրանք են առաջադրել իսպանացի մասնագետին E3.1 կանոնը խախտելու համար (խաղի պաշտոնյաներին վիրավորել և խաղի հեղինակությունը վնասել):
«Արսենալն» այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 16 տուրից հետո վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջատարն է «Լիվերպուլը» (37 միավոր):