Մադրիդի «Ռեալը» հստակ դիրքորոշում է որդեգրել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության հարցում։
Մադրիդյան ակումբը հարձակվողին ժամանակ է տվել մինչև 2024 թվականի հունվարի 15-ը, որպեսզի պատասխանի, թե արդյոք մտադիր է տեղափոխվել «Ռեալ»։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ այս ժամանակը բավական է որոշում կայացնելու համար։
Բացի այդ, «Ռեալը» ցանկանում է անմիջապես սկսել պլաններ կազմել ամառային տրանսֆերային արշավի համար, քանի որ ակումբի ծրագրերը ներառում են «Մանչեսթեր Սիթիից» Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերը: