«Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է SoX-account m|Serem FCB-ն։
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը պատրաստ է վճարել ավելի մեծ գումար, քան նշված է պայմանագրի խզման կետում՝ 25 մլն եվրո, բայց մաս-մաս:
Էչևերին Ռիվեր Փլեյթի սան է և ակադեմիայից մինչև առաջին թիմ է հասել: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբեր:
Այս մրցաշրջանում Էչևերին անցկացրել է 5 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։
«Բարսելոնան» ներկայումս ունի վեց կիսապաշտպան՝ Գավին, Պեդրին, Դե Յոնգը, Գյունդոգանը, Սերխի Ռոբերտոն և Ռոմեու Օրիոլը:
























































