«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է կատալոնական թիմի վերջին երկու պարտությունները.
«Ես դրական եմ տրամադրված: Կարծում եմ՝ կարող եմ շտկել իրավիճակը։ Մենք շարունակում ենք մասնակցել չորս տարբեր մրցաշարերի։ Չեմպիոնների լիգայում մեր հիմնական նպատակը նախորդ մրցաշրջանի համեմատ մեր արդյունքները բարելավելն էր, և մենք հասանք դրան։ Պարզապես պետք է կենտրոնանանք ու ավելի լավը դառնանք հաջորդ խաղի համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Դեկտեմբերի 10-ին Բարսելոնան իսպանական Պրիմերայի խաղում պարտվեց Ժիրոնային, իսկ երեք օր անց Չավիի թիմը Չեմպիոնների լիգայում պարտվեց բելգիական Անտվերպենին։
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի «Վալենսիայի» հետ դեկտեմբերի 16-ին։
























































