«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի գործակալ Ալի Դուրսունը մեկնաբանել է այն լուրերը, թե ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստը խաբել է «Անտվերպենի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղից առաջ (2:3):
«Կեղծ լուրեր: Սա ամենամեծ հիմարությունն է, որը երկար ժամանակ պտտվում է Ֆրենկիի շուրջը: Խաղացողը պարզապես հիվանդ է: Նա ունի ջերմության ախտանիշներ և չի կարողանում ճանապարհորդել կամ խաղալ: Այս տղան մինչև վերջ պրոֆեսիոնալ է: Պարզապես մի դիպչեք Ֆրենկիի հեղինակությանը, քանի որ նա միշտ անում է ամեն ինչ: Հեռախոսով ոչ գոռգոռոց է եղել, ոչ էլ հարցադրումներ են եղել։ Դեկուի հետ հարաբերությունները պարզապես լավ են ու կայուն»,- Դուրսունի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկոն չի հավատացել ֆուտբոլիստին, ով ասել է, որ հիվանդության պատճառով չի կարող թիմի հետ մեկնել «Անտվերպենի» հետ հանդիպմանը։
























































