«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Միլանից» կրած պարտությունը (1:2).
«Իսկապես լավ պահեր եղան: Մենք երբեմն գերիշխում էինք, բայց հավանաբար երկրորդ գոլի կարիք ունեինք: Մենք բավականաչափ լավ չէինք պաշտպանվում, երբ նրանք երկու գոլ խփեցին մեր դարպասը։ Երկու թիմերն էլ պայքարում էին հաղթանակի համար: Մենք ցանկանում էինք հաղթել խաղը և փորձում էինք դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, ուստի պետք է համարձակ լինեինք: Շատ լավ խաղ ստացվեց»,- Հաուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
























































