Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին նշել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում իր համար ցանկալի մրցակցին։
«Անկեղծ ասած, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ես կցանկանայի խաղալ «Բարսելոնայի» դեմ։
Դա կլինի իմ ընտրությունը, քանի որ որպես մարզիչ ես երբեք չեմ խաղացել «Բարսելոնայի» դեմ։
Եվ դա ինձ համար հիանալի փորձ կլիներ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։