«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոնի Էվանսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մասին. Հյուսիսային իռլանդացի ֆուտբոլիստը հոլանդացուն ֆանտաստիկ մասնագետ է համարում։
«Նա ֆանտաստիկ մարզիչ է: Հունվարին մենք հնարավորություն կունենանք բարելավել թիմը։ Եվրոպական մրցաշարերում չխաղալը նրան ավելի շատ ժամանակ կտա։ Մենք դժվար շրջան ենք ունեցել, բայց հուսով եմ, որ տղաները կվերականգնվեն վնասվածքներից, և դա կօգնի ավելի մեծ կայունություն ձեռք բերել թիմում: Սա կօգնի մարզչին»,- Էվանսի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլից հետո Էրիկ Տեն Հագի թիմը մնաց չորս միավորով վերջին տեղը գրավեց խմբում։
























































