«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնության թոփ-ակումբներից մեկը։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» 22-ամյա ֆուտբոլիստին ակտիվորեն հետևում են «Բարսելոնայի» և Մադրիդի «Ատլետիկոյի» սկաուտները։ Մոտ ժամանակներս երկու ակումբներն էլ կարող են առաջարկով դիմել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Նշվում է, որ անգլիացի հարձակվողին ձեռք բերելու համար պայքարի մեջ կլինի նաև «Խետաֆեն»:
Այս մրցաշրջանում Գրինվուդը վարձավճարով խաղում է «Խետաֆեի» կազմում։ Հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 5 միլիոն եվրո։
























































