Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն արձագանքել է Բրազիլիայում ոստիկանների կողմից արգենտինացի երկրպագուներին ծեծի ենթարկելուն։
«Կրկին բռնություններ արգենտինացիների նկատմամբ Բրազիլիայում։ Սա պետք է դադարեցվի: Սա չպետք է կրկնվի: Իսկ տղաները երեկ իրենց շատ լավ դրսևորեցին՝ պաշտպանում էին իրենց գույները խաղադաշտում և դրանից դուրս»,- գրել է Ագուերոն իր սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Բրազիլիա — Արգենտինա խաղի մեկնարկը հետաձգվել էր մարզադաշտում երկրպագուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։ Շուտով բրազիլական ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել երկրպագուների նկատմամբ: Արգենտինայի հավաքականը լքեց խաղադաշտը և դուրս եկավ տրիբունա։ Մեկնարկային սուլիչը նշանակված էր Երևանի ժամանակով 04:30-ին, իսկ վերջում հանդիպումը սկսվեց 05:00-ի սահմաններում: