Թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպությունը տեսանյութ է հրապարակել՝ սպառնալով իսրայելցի մարզիկներին 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում:
Տեսանյութում 1972 թվականին Մյունխենի Օլիմպիական խաղերի կադրերն են, որտեղ «Սև Սեպտեմբեր» ահաբեկչական կազմակերպության անդամները սպանեցին Իսրայելի օլիմպիական հավաքականի 11 անդամների։
2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը (XXXIII Ամառային Օլիմպիական խաղեր) կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։