Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Յուվենտուսը» ընդունել էր «Լեչեին»։ Հանդիպումն ավարտվեց թուրինյան ակումբի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Արկադիուշ Միլիկը։
«Յուվենտուսը» 6 խաղից հետո վաստակած 13 միավորով բարձրացավ 2-րդ տեղ։ «Լեչեն» 11 միավորով 3-րդ տեղում է։