ՈւԵՖԱ-ն մասնակիորեն հանել է ռուսական թիմերի որակազրկումը։
Ռուսական թիմերին, որոնք ներկայացնում են մինչև 17 տարեկան խաղացողները, թույլատրվում է վերադառնալ միջազգային մրցաշարեր:
Նրանք պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք դաշտում և խաղան առանց Ռուսաստանի օրհներգի, դրոշի և պետական խորհրդանիշներով համազգեստի, ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց թիմերին կթույլատրվի մասնակցել մրցաշարերին:
ՈւԵՖԱ-ն ընդգծել է, որ մնացած թիմերի որակազրկումը մնում է ուժի մեջ։