Մարիո Բալոտելին խոսել է Ժոզե Մոուրինյուի հետ աշխատելու մասին։
«Նա երբեք հիանալի խաղով մարզիչ չի եղել: Ժոզեն խարիզմատիկ է, արտահայտում է հաստատակամություն և մարզական զայրույթ:
Նա խաղի մասին իր պատկերացումներն ունի, բայց տակտիկայով այնքան էլ չի տարվում: Նա առանձնահատուկ բնավորություն ունի։ Դրա պատճառով ես երբեմն մահանում էի ծիծաղից։ Երբեմն կռիվներ էլ էին լինում, բայց նա քեզ մոտիվացնում էր։ Նա դուրս հանեց մեր միջի ամենալավն ու վատը։
«Ինտերում» խաղացել եմ 25 ֆենոմենալ խաղացողների հետ։ Մոուրինյուն եկավ «Ռոմա» և հաղթեց Կոնֆերենցիաների լիգան, նա մարզիչ է, որը միշտ հաղթում է։ Եվ սա շատ կարևոր որակ է։ Պետք չէ անընդհատ հարձակվել Մոուրինյուի վրա՝ նա անխոցելի է։
Մանչինին նույնպես լավ կազմ ուներ «Ինտերում», բայց նա չհաղթեց Մոուրինյուի պես»,- ասել է Բալոտելին TvPlay-ին տված հարցազրույցում։