Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», խոսել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ հարաբերությունների մասին։
«Տեն Հագը ցանկանում էր, որ ես գամ, և ես նույնպես ուզում էի խաղալ այստեղ: Շատ հեշտ էր։ Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ է նա սպասում իր ձախ պաշտպանից։ Մենք կիսում ենք նույն փիլիսոփայությունը. Տեն Հագը սիրում է աշխատասեր խաղացողներին, իսկ ես սիրում եմ քրտնաջան աշխատել»,- Ռեգիլոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։