Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին։
«Կցանկանա՞մ երկարաձգել պայմանագիրս: Ես շատ երջանիկ եմ այստեղ՝ «Ռեալում», բոլորը դա գիտեն: Բայց հիմա դրա ժամանակը չէ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
Անչելոտին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։
























































