Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Արդա Գյուլերը նոր վնասվածք է ստացել։
Մադրիդյան ակումբը հայտնել է, որ 18-ամյա կիսապաշտպանը ձախ ուղիղ մկանի վնասվածք է ստացել։
Լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տվյալներով՝ Գյուլերը վնասվածք է ստացել մարզման ժամանակ և շարքից դուրս է մնացել մեկ ամսով։ Արանսիա Ռոդրիգեսը հայտնում է, որ այս վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ։
Արդան «Ռեալ» է տեղափոխվել ամռանը «Ֆեներբախչեից»՝ 20+10 միլիոն եվրոյի դիմաց։ Նա դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել մադրիդյան թիմի կազմում, քանի որ ապաքինվում էր մենիսկի վնասվածքից։