«Ռոմայի» նորեկ Սերդար Ազմունի գործակալ Արմանդ Դուրնը կարծում է, որ իր իրանցի հարձակվողը կարող է մրցակցել Ռոմելու Լուկակուի հետ։
«Սերդարն իրեն լավ է զգում։ Նա ձեռք է բերում այնպիսի մարզավիճակ, որում նախկինում երբեք չի եղել: Նա առավելագույն ուժերով մարզվում է։ Հուսանք, որ նա կկարողանա մրցել Լուկակուի հետ, քանի որ Սերդարն այս պահին իսկապես լավ մարզավիճակում է»,- ասել է Դուրնը РБ-спорт-ին տված հարցազրույցում:
Սերդար Ազմունը «Ռոմայ» տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։