«Արսենալը» լրջորեն մտածում է «Բրենթֆորդի» հարձակվող Այվան Թոնիի հետ պայմանագիր կնքելու մասին: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է անձամբ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Նա ցանկանում թիմում տեսնել ֆիզիկապես ուժեղ հարձակվողի, որը կարող է շատ գոլեր խփել։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը նախատեսում էր ձեռք բերել Թոնիին նախորդ ամռանը, սակայն դա տեղի չունեցավ 27-ամյա հարձակվողի որակազրկման պատճառով։ «Արսենալը» մոտ ժամանակներս հարցում կկատարի խաղացողի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստ մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադրույքների պատճառով ութ ամսով հեռացվել էր ֆուտբոլից։ Թոնին կկարողանա վերադառնալ խաղադաշտ հունվարին։