Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեի հետ՝ քննարկելու իր հնարավոր վերադարձը ակումբ, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա շվեդը նախորդ շաբաթ հանդիպել է Կարդինալեի հետ և նա հաստատել է իր ցանկությունը, որ ցանկանում է վերադառնալ ակումբ։
Հիշեցնենք, որ Զլատանը նախորդ մրցաշրջանի վերջում հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Նշվում է, որ Իբրահիմովիչի համար այս պահին ամենահավանական տարբերակը այն պաշտոնն է, որը թույլ է տալիս սերտորեն համագործակցել գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ, օրինակ՝ թիմի մենեջերի պաշտոնը:
























































