Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը կարող է լքել Անգլիան և տեղափոխվել Իտալիա։
Ըստ Corriere dello Sport-ի, 28-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
«Ծեր սենյորան» դիտարկում է Հոյբյերգի թեկնածությունը՝ որպես այլընտրանք ֆրանսիացի Պոլ Պոգբային։
Դանիացի ֆոիտբոլիստը լոնդոնյան թիմում հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։
























































