Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Ժրինսկի» — «Ալկմար» հանդիպումը։
E խմբի հանդիպումն ավարտվել է 4-3 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Հոլանդական ակումբն առաջին խաղակեսից հետո հաղթում էր երեք գնդակի տարբերությամբ։ Սակայն ընդմիջումից հետո տանտերերը 4 գոլ խփեցին և հաղթանակ տարան:
Կոնֆերենցիաների լիգայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ թիմին հաջողվում է հաղթանակ կորզել երեք գնդակի տարբերությունից հետո:
Ավելացնենք, որ այս մրցաշրջանում «Ժրինսկին» ակումբի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթների խմբային փուլ։