Այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Ալաշկերտն» Աբովյանի Քաղաքային մարզադաշտում ընդունել է «Դեբրեցենին»։
Հանդիպման հենց մեկնարկում հյուրերը երկու անգամ վտանգավոր հարված կատարեցին «Ալաշկերտի» դարպասին, բայց երկու դեպքում էլ հիանալի գործեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Չանչարևիչը։ Հայկական թիմի պատասխանը երկար չտևեց և արդեն րոպեներ անց մեր թիմի ֆուտբոլիստները վտանգավոր հարվածով սպառնացին մրցակցի դարպասին․ «Դեբրեցինի» դարպասապհը ևս տեղում էր։
Առաջին 30 րոպեների ընթացքում թիմերը փոխանակվեցին մի քանի սուր գրոհներով, սակայն որոշ դեպքերում վստահ էին գործում երկու թիմերի պաշտպանները, որոշ դեպքերում՝ դարպասապահները, կամ էլ հարձակվողների մոտ վերջին հարվածը չէր հասնում նպատակին։
Իսկ ահա վերջին 15 րոպեներն անցան Վահե Գևորգյանի թիմի զգալի առավելությամբ, սակայն մրցավարի՝ խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչից հետո լուսատախտակին հաշիվն անփոփոխ էր՝ 0-0։