Անգլիական «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարծում է, որ տիտղոսները չեն բնորոշում հարձակվողի կարգը, տեղեկացնում է The Sun-ը:
«Իհարկե տիտղոսները կարևոր են, բայց դրանք փրկօղակ չեն: Չի կարելի ֆուտբոլիստի մասին կարծիք կազմել նրա նվաճած տիտղոսներով:
Իհարկե, դրանք կարող են օգնել ձեզ, բայց չեն փոխարինի ձեր անհատական նվաճումներին»,- ասել է Օբամեյանգը:
Հիշեցնենք, որ գաբոնցին ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման ու դարձել ՝ 17 գոլի հեղինակ: