Այս ամսին նախատեսված Դանիայի առաջնության բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսատեսների, տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ երկրի կառավարությունը կոչ է արել հետաձգել կամ չանցկացնել բազմամարդ բոլոր միջոցառումները:
Ֆուտբոլի ֆեդերացիան որորշել է դատարկ ստադիոններում անցկացնել հանդիպումները, քանի որ ֆուտբոլիստների առողջությանը վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի 23 դեպք:




























































