Հոլանդիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Ֆրենկի դե Յոնգի ցուցադրած խաղի մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Կարծում եմ ՝ Ռակիտիչը, Արտուրը և Ֆրենկին կարող են միասին խաղալ: Մեկնարկային կազմում բոլորի համար էլ տեղ կգտնվի: Նա վատ չի խաղում, բայց դա բավարար չէ: «Այաքսում» նրան վստահում էին, իսկ այստեղ ՝ ոչ:
Դե Յոնգի համար այնպիսի գումարներ են վճարվել, որ ստիպված են տեղ հատկացնել մեկնարկային կազմում:
Վալվերդեն ցանկանում էր իր թիմում տեսնել Ֆրենկիին, իսկ ներկայիս մարզիչը պարզապես իներցիոն ուժով շարունակում է նախորդի գործը:
Դե Յոնգը խաղում է իր համար օտար դիրքում և դա ազդում է նրա արդյունավետության վրա»,- աասել է փորձառու մասնագետը:
Լա լիգայի այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման և դարձել ՝ 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: