Այսօր՝ ապրիլի 2-ին, Երևանում մեկնարկել է Հայաստանի Հոկեյի լիգայի առաջին առաջնությունը, որին մասնակցում են 5 թիմեր։
Երևանի «Սառցե Արենայում» տեղի ունեցավ առաջնության անդրանիկ հանդիպումը «Երևանյան առյուծների» և «Շնաձկների» (Sharks) միջև, որն ավարտվեց առաջինի հաղթանակով՝ 14-7 հաշվով։
Նշենք, որ բացի այս երկու թիմերից մրցաշարին կմասնակցեն նաև «Փյունիկ», «Պղպեղներ» (Peppers) ու «Ֆալկոնս» (Falcons) թիմերը։
Հոկեյի լիգայի հանդիպումները կանցկացվեն հանգստյան օրերին, իսկ մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունիսին։