«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ: Անգլիացին նախապատվությունը է տվել է ֆրանսիացուն՝ նրան ավելի ինքնաբավ խաղացող համարելով:
«Ակնհայտ է, որ նրանք երկուսն էլ հիանալի խաղացողներ են: Բայց Հոլանդին այնպիսի թիմ է պետք, որը նրա համար պահեր կստեղծի:
Մբապեին ևս գործընկերներ են պետք, բայց նա ինքն էլ կարող է իր համար պահել ստեղծել, միայնակ որոշել խաղի ելքը: Ես ընտրում եմ Մբապեին»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: