Գյումրիի «Շիրակը» Բելեկի հավաքի վերջին խաղում մրցել է լատվիական «Ռիգայի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Հավաքի ընթացքում թիմն անցկացրել է չորս ստուգողական հանդիպում:
«Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է «Ռիգայի» նկատմամբ հաղթանակը.
«Լավ խաղացինք: Առաջին խաղակեսում ունեինք առավելություն, խփեցինք երկու գոլ: Առաջին գոլի դրվագում ագրեսիվ պրեսինգի շնորհիվ խլեցինք գնդակն ու արագ գրոհ կազմակերպեցինք, իսկ երկրորդ գոլը խփեցինք դիրքային գրոհից հետո: Շատ գեղեցիկ գոլ ստացվեց: Ընդմիջումից հետո մի փոքր զգացնել տվեց հոգնածությունը: Սա բնական եմ համարում այս ժամանակահատվածի համար: Մրցակիցն ուներ առավելություն: Պատասխանեցինք փոփոխություններով՝ խաղալու հնարավորություն տալով մեր երիտասարդ ֆուտբոլիստներին: Երկուստեք պահերով անցավ երկրորդ կեսը: Բաց թողած գոլի հետ կապված: Անուշադրության պատճառով ոչ պարտադիր գնդակ ընդունեցինք: Չնայած դրան հաջողվեց խաղը հասցնել տրամաբանական ավարտին: Ընդհանուր թիմը շատ լավ աշխատեց»,- ասել է Թորոսյանը:
























































