ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հիշել է Զիդանի հետ առաջին հանդիպումը.
«14 ամյակիս ինձ աներևակայելի անակնկալ էր սպասում: Ինչ-որ մեկը «Ռեալից» զանգահարեց հայրիկիս և հրավիրեց նրան այցելել հանգստյան օրերին թիմի մարզմանը: Իսկական ցնցում էր, հայրիկին բառացիորեն ասացին հետևյալը. «Զիդանը ուզում է նայել քո որդուն»: Այն ժամանակ Զիդանը սպորտային տնօրենն էր: Իհարկե, ես յոթերորդ երկնքում էի և իսկապես ուզում էի գնալ:Այնուամենայնիվ, իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէր, քանի որ սկաուտներն արդեն սկսել էին հետևել մեր խաղերին, լրատվամիջոցները սկսեցին ուշադրություն դարձնել ինձ: Դուք չգիտեք, թե ինչպես վարվել հետ, երբ 13 տարեկան եք: Ճնշումը հսկայական էր, և ընտանիքս ցանկանում էր պաշտպանել ինձ: Այդ շաբաթ ծննդյանս օրն էր, և ես չգիտեի, որ ծնողներս ակումբի հետ միասին ամեն ինչ անում են, որ ես թիմի հետ գնամ Մադրիդ. այ դա իսկական անակնկալ էր:
Կհավատաք, թե ոչ, մենք ոչ մեկին չենք ասել այն մասին, թե ուր ենք գնում: Ես նույնիսկ իմ ամենամոտ ընկերներին չեմ ասել, քանի որ շատ անհանգիստ էի:Եթե ամեն ինչ սխալ լիներ, ես չէի ցանկանա տուն վերադառնալ և վշտացնել հարազատներիս:
Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ օդանավակայանից հասանք բազա: Զիդանը հանդիպեց ինձ իր մեքենայի մոտ:Իհարկե, դա շքեղ մեքենա էր: Մենք բարևեցինք միմյանց և նա առաջարկեց ինձ տանել մարզման դաշտ: Զիդանը ցույց տվեց մեքենայի ետևի նստարանը և ասց.
«Նստի՛ր»:
Ես խառնվեցի իրար ու տվեցի մի հիմար հարց.
«Կոշիկներս հանե՞մ»:
Չգիտեմ, թե ինչու տվեցի այդ հարցը: Երևի նրա համար, որ նա ուղղակի Զիդանն է: Զիզուի համար այդ հարցը նույնպես հումորային ստացվեց, և նա ասաց.
«Իհարկե, ոչ, նստիր»:
Նա ինձ տարավ դաշտ, և ես ճանապարհին անընդհատ մտածում էի, որ ես գնում եմ Զիդանի մեքենայով: Ես՝ Կիլիանը՝ Բոլդիից: Այս ամենը անիրատեսական էր: Ես կարծես դեռ քնած էի ինքնաթիռում: Երբեմն պատահում է, որ նույնիսկ այն, ինչ դու իսկապես զգում ես, երազ է թվում»,-գրել է Մբապեն: