«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրված լինել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ծառայություններով: Մանկունիացիները 24-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի համար 80 մլն եվրո են առաջարկել: Այս մասին հայտնում է El Nacional-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ռեալը» մտադիր չէ բաց թողնել Վալվերդեին: Ուրուգվայցին Արքայական ակումբի անձեռնմխելի խաղացողների ցանկում է: Բացի այդ, անձամբ Ֆեդեն ևս չի ցանկանում հեռանալ Իսպանիայից: «Ռեալին» միայն շատ տպավորիչ ֆինանսական առաջարկը կարող է ստիպել մտածել ֆուտբոլիստին բաց թողնելու մասին:
Transfermarkt-ը Վալվերդեի տրանսֆերային արժեքը 100 մլն եվրո է գնահատում: