«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Վերոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0). Արգենտինացին դարձավ միակ գոլի հեղինակ։
«Այսօր կարևոր էր երեք միավոր վաստակելը։ Հույս ունե՞նք Սկուդետոյի համար: Դա հնարավոր է, քանի որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց մենք չպետք է այլևս սխալվենք, այլապես մրցակիցները շատ հեռուն կգնան»,- խաղից հետո ասել է Մարտինեսը:
«Ինտերը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 18 հանդիպումներից 37 միավորով։
«Նապոլին» 18 տուրից հետո 47 միավորով առաջատարն է։