«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները մեկնաբանել է «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետությունը.
«Չեմ կարող ասել` արդյոք կկարողանա՞մ շրջանցել Ռոբերտ Լևանդովսկուն ռմբարկուական մրցավազքում: Հիմա ինձ թվում է`մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի Հոլանդը մեզ չհասնի»,- Վերների խոսքերն է փոխանցում Welt-ը:
Այս պահին Ռոբերտ Լևանդովսկին 25 գոլով գլխավորում է Գերմանիայի առաջնության ռմբարկուների ցանկը: Վերներն, իր հերթին, 21 գոլ է խփել ու երկրորդ տեղում է:
19-ամյա Հոլանդը նորվեգական «Բրյունեի» սան է: Նա «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարի ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 39 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդյան ակումբի կազմում Հոլանդը բոլոր մրցաշարերում 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի հեղինակ է դարձել: