«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը մեկնաբանել է այն լուրերը, որ ամռանը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է Daily Mail-ը:
«Իհարկե, ուրախ եմ այդ հնարավորության համար: Այդպիսի մեծ ակումբում խաղալը մեծ պատիվ է ինձ համար:
Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա ես անպայման կմտածեմ այդ ուղղությամբ: Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Գրիլիշը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ուժեղացնել դաշտի կենտրոնը և դիտարկում է Գրիլիշի տարբերակը։
Բացի այդ, ՄՅՈւ-ն հետաքրքրված է նաև «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի ծառայություններով։