«Պալմեյրասի» 16-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կկնքի այն բանից հետո, ինչ ժամանի Իսպանիայի մայրաքաղաք: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողի հետ պայմանագիրը պետք է պաշտոնապես ձևակերպվի, ինչի համար Էնդրիկն ու իր հայրն առաջիկա օրերին կմեկնեն Մադրիդ: Սպասվում է, որ հանդիպումը կավարտվի կա՛մ պայմանագրի կնքմամբ, կա՛մ տեղափոխության շուրջ սկզբունքային համաձայնությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» «Պալմեյրասին» 60 մլն եվրո կվճարի, իսկ գործարքի ամբողջական արժեքը 72 մլն եվրո կկազմի: Այդուհանդերձ, Էնդրիկը մադրիդյան ակումբին կկարողանա միանալ միայն 2024 թվականին, երբ կդառնա 18 տարեկան: