«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտնվել է «Ռոմայի» հետաքրքրության շրջանակում։ Իտալական ակուկբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար հոլանդացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելն առաջնահերթություն է։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնան» պատրաստ է անվճար բաց թողնել 28-ամյա ֆուտբոլիստին, որ թեթևացնի աշխատավարձերի բեռը։ Դեպայը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2021-ի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով։
Ներկայումս Դեպայը Նիդերլանդների հավաքականի ճամբարում մասնակցում է աշխարհի առաջնությանը։