«Բարսելոնան» մտադիր չէ հունվարին բաժանվել Ֆրանկ Կեսյեից։
Կատալոնացիները մերժել են 25-ամյա կոտդիվուարցուն վաճառելու 3 առաջարկ («Նապոլիից», «Ինտերից» և Պրեմիեր լիգայի մեկ ակումբից)։
Կեսյեն խաղային պրակտիկայի պակաս ունի, սակայն «Բարսելոնան» ցանկանում է նրան պահել առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։
Երկրորդ պատճառն այն է, որ եթե Կեսսին հեռանա, ապա «կապտանռնագույնները» ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով չեն կարողանա նոր տրանսֆեր իրականացնել։