Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարել «Պալմեյրասի» հետ 16-ամյա հարձակվող Էնդրիկի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մադրիդյան ակումբը խաղացողի համար առաջարկել է 60 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», ՊՍԺ-ն և «Բարսելոնան»:
Էնդրիկը միայն 18 տարեկանում կկարողանա տեղափոխվել Եվրոպա։ Մադրիդյան ակումբը պատրաստ է հրաժարվել 2024 թվականին «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդի տրանսֆերից՝ բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու համար։
Այս մրցաշրջանում Էնդրիկը «Պալմեյրասի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: