Իսպանական Լա լիագայի Կարգապահական կոմիտեն Ռոբերտ Լևանդովսկուն որակազրկելու վերջնական որոշում է կայացրել։
Լեհ հարձակվողը բաց կթողնի երեք հանդիպում։ Սա պատիժ է «Օսասունայի» հետ հանդիպման ժամանակ մրցավարի նկատմամբ անպարկեշտ ժեստի համար։
Լևանդովսկին բաց կթողնի «Էսպանյոլի», «Ատլետիկոյի» և «Բետիսի» հետ հանդիպումները։ Այս որակազրկումը չի խանգարի լեհ ֆոտբոլիստին մասնակցել Սուպերգավաթի հանդիպմանը:
























































