«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը, որի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», չի ցանկանում միևնույն թիմում հանդես գալ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ: Եթե մադրիդցիներն ընտրություն կատարելիս լինեն, ապա պայմանագիր կկնքեն 16-ամյա բրազիլացու հետ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Երկու տրանսֆերներն էլ հասանելի կլինեն 2024 թվականի ամռանը: Էնդրիկը կդառնա 18 տարեկան, և կկարողանա եվրոպական թիմ տեղափոխվել: 22-ամյա Հոլանդի դեպքում էլ ուժի մեջ կմտնի հրաժարագինը, և «Ռեալը» նախևառաջ կցանկանար հենց այդ հնարավորությունից օգտվել:
Բայց հիմա իսպանական ակումբում կարող են հրաժարվել Հոլանդի տրանսֆերի, քանի որ շատ են ցանկանում Էնդրիկին տեսնել իրենց թիմում, իսկ վերջինս չի ցանկանում միևնույն թիմում լինել աստղային հարձակվողի հետ՝ ցանկանալով միանգամից դառնալ հիմնական կազմի խաղացող:
























































