Բրազիլացի պաշտպան Մարսելոյի որդին՝ Էնցո Ալվեսը, դեկտեմբերի 3-ին կնքեց իր առաջին պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
Այս մասին երիտասարդ ֆուտբոլիստը հայտնել է իր սոցցանցերում։
13-ամյա Էնցոն խաղում է մադրիդյան ակումբի մինչև 14 տարեկանների թիմի կազմում, որտեղ անցկացրած 7 խաղում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ոչ միայն թիմի, այլև առաջնության լավագույն ռմբարկուն է։
Մարսելոն Մադրիդի «Ռեալի» լեգենդն է և մադրիդյան ակումբի պատմության ամենահաջողակ խաղացողը՝ 25 նվաճած տիտղոսով։