Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Սուպերլիգայի նախագծի և Լա լիգայի վրա դրա ազդեցության մասին:
«Մինչև 2020 թվականը ես Սուպերլիգայի ակումբներից որևէ մեկի դժգոհությունը չեմ լսել։ Չեմ կարծում, որ «Յուվենտուսն» առաջատարն է, նրանք չեն կարող խոսել ֆինանսական կայունության մասին, քանի որ կեղծված ֆինանսական հաշվետվությունների հետաքննության մեջ են ներգրավված։ Ես նաև չեմ կարծում, որ «Բարսելոնան» ֆինանսական կայունության օրինակ է։ «Ռեալը» միակն է, որը կարող է օրինակ լինել։
«Ռեալն» ու «Բարսելոնան»՝ իսպանական ֆուտբոլի լոկոմոտիվները, 90 տարի խաղում են «Օսասունայի», «Վալենսիայի», «Լևանտեի» հետ։ Այս ակումբները մեծագույն են դարձել՝ հանդես գալով Լա լիգայում»,- Տեբասի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։